22.04.2025
WikiLeaks. Քլինթոնը թաքցրել է բանկիրների հետ իր կապերը
prev Նախորդ նորություն

Reuters-ի հարցում. Թրամփը կրճատել է Քլինթոնի հետ վարկանիշային տարբերությունը

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կրճատել է տարբերությունը, որը բաժանում է նրան մրցակցից` դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնից: Այդ են վկայում Reuters-ի հարցման արդյունքները:

Ըստ հետազոտության տվյալների, պոտենցիալ ընտրողների 44 տոկոսը հայտարարել է, որ պատրաստ է սատարել Քլինթոնին, մինչդեռ 39 տոկոսն ասել է, որ սատարելու է Թրամփին: Հարցումն անցկացվել է հոկտեմբերի 26-31-ը:

Նախորդ տվյալների համեմատ, Քլինթոնի և Թրամփի միջև խզումն էլ ավելի արագ է կրճատվում: Real Clear Politics-ի մասնագետները ֆիքսել են, որ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը Քլինթոնի առավելությունը նվազել է 4,6 տոկոսային կետից մինչև 2,5 կետ:
Սթոլթենբերգ․ Մենք սառը պատերազմի վիճակում չենք
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան