23.11.2024
Ահաբեկչական հարձակում Ստամբուլի օդանավակայանում. կան զոհեր և վիրավորներ
prev Նախորդ նորություն

Ստամբուլի օդանավակայանում ահաբեկչության հետևանքով զոհվել է շուրջ 36 մարդ

Ստամբուլի Աթաթյուրքի անվան օդանավակայանում հունիսի 28-ի ուշ երեկոյան տեղի ունեցած ահաբեկչական հարձակման զոհերի թիվը հասել է 36-ի։ Ավելի քան 90 մարդ ստացել է տարբեր աստիժանի վնասվածքներ։

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հրապարակել է հունիսի 28-ին Անկարայի Աթաթուրքի անվան օդանավակայանում տեղի ունեցած պայթյունների զոհերի և վիրավորների պաշտոնական թիվը։ Ըստ վարչապետի՝ զոհվել է 36 մարդ ։

Թեպետ դեռ ոչ մի կազմակերպություն չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, սակայն վարչապետը չբացառեց, որ ահաբեկչության ետևում կանգնած է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

Ըստ պաշտոնական հայտարարության՝ Աթաթուրքի անվան միջազային օդանավակայանն արդեն վերականգնել է իր աշխատանքը, թռիչքներ է իրականացնում և վայրէջքներ ընդունում։

Նշենք, որ անցած վեց ամիսների ընթացքում Թուրքիայում տեղի են ունեցել մեծ քանակությամբ զոհերով եւ վիրավորնեորվ զուգորդված շուրջ վեց ահաբեկչական հարձակումներ։