23.11.2024
Ստամբուլի օդանավակայանում ահաբեկչության հետևանքով զոհվել է շուրջ 36 մարդ
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Եվրամիության փլուզումից կշահի միայն ԱՄՆ-ը

Աշխարհաքաղաքական և տնտեսական առումով ԵՄ-ի թուլացումից ու փլուզումից ամենաշատ օգուտ քաղողն ԱՄՆ-ն է։ Այս մասին Project Syndicate կայքում հրապարակած հոդվածում գրել է Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին գլխավոր տնտեսագետ Սայմոն Ջոնսոնը՝ վերլուծելով ՄԵծ Բրիտանիայի Եվրամիության կազմից դուրս գալու հնարավոր հերևանքները։

«ԱՄՆ-ը համաշխարհային գերակայության հասավ այն ժամանակ, երբ եվրոպացիները պատերազմում էին միմյանց դեմ, և նրանց կայսրությունները կործանվում էին։ Երկրորդ աշխարհամարտից հետո ԱՄՆ-ի դերն առաջինը վիճարկեց Խորհրդային Միությունը, որն այն ժամանակ իսկական տեխնոլոգիական մարտահրավեր էր նետել։ Այսօր Ռուսաստանն ունի փոքր և կրճատվող տնտեսություն ու նվազող բնակչություն», - հիշեցնում է նա, գրում է Սիվիլնեթը։

Հաջորդը 1980-ականների Ճապոնիան էր՝ իր կառավարման նորարարական փորձով և լավ ղեկավարվող ընկերություններով։ Այսօր Ճապոնիան շատ ավելի հարուստ է, քան Ռուսաստանը, բայց այն ևս շարունակում է տնտեսական խնդիրների մեջ թաղված մնալ և կարող է ընթանալ ժողովրդագրական աստիճանական անկման ճանապարհով: ԵՄ առաջնորդները վերջին ժամանակներում իրենց դիտարկում էին ԱՄՆ-ի մրցակից համաշխարհային բեմում: Հարցն այժմ այն է, թե Եվրոպայի ո՞ր մասերը միասին կմնան և ինչ հիմքի վրա, նշում է նա։

Բարգավաճումը կախված է մարդկանցից և նրանց գաղափարներից. ով կարող է ներգրավել առավել տաղանդավոր մարդկանց, կրթել նրանց ու նրանց երեխաներին և հնարավորինս մեծ թվով անձանց արդյունավետ աշխատելու հնարավորություն տալ: ԱՄՆ-ը որոշ լուրջ խնդիրներ ունի, բայց ներգաղթյալներին ընդունելն ու նրանց ստեղծարարությունը խրախուսելը նրա ուժեղ կողմերից է արդեն ավելի քան 200 տարի։

Վերջին տասնամյակներում Մեծ Բրիտանիան ևս եղել է համեմատաբար բաց հասարակություն, և նրա երիտասարդ քաղաքացիներից շատերը կցանկանային դրա շարունակությունը։ Բայց ավելի տարեցները, որոնք չեն բնակվում խոշոր քաղաքներում, քվեարկել են խոչընդոտներ կառուցելու և երկիրը մնացած աշխարհից զգալիորեն փակելու օգտին։

«ԱՄՆ նախագահական ընտրությունների քաղաքականությունը ակնհայտորեն և էականորեն տարբեր է Բրեքզիտի բանավեճից։ Բայց Թրամփի տեսլականը զարմանալիորեն նման է Մեծ Բրիտանիայի [Անկախության կուսակցության ղեկավար] Նայջել Ֆարաջի տեսլականին, և ուրբաթ օրը երկուսն էլ կարծես հավասարապես հիացած էին հանրաքվեի արդյունքներով։ Հիմա ավելի պարզ է դառնում ամերիկացիների՝ նոյեմբերին կայանալիք ընտրությունը։ Արդյո՞ք ընտրողները կտարվեն Թրամփի գրավիչ երգով և մեծ վնաս կպատճառեն ԱՄՆ տնտեսությանն ու աշխարհին՝ ապակառուցողական ջանքեր գործադրելով և իրենց աշխարհից առանձնացնելո՞վ, թե՞ կընտրեն բարգավաճումն ու առաջատար համաշխարհային դերը», - եզրափակել է նա: