27.11.2025
Պոլսո հայոց պատրիարքը Էրդողանի հրավերով կմեկնի Անկարա
prev Նախորդ նորություն

Քննարկվել են Հայաստան-Ռումինիա երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր

Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Տիտուս Կորլացեանի գլխավորած պատվիրակությանը։


Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռումինիա երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերության ընթացիկ զարգացումներին և խորացմանը:


Մնացական Սաֆարյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացիկ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ընդգծելով հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման կարևորությունը և առանձնանշելով հաղորդակցային ուղիների ապաշրջափակման հետևանքով տարածաշրջանում բացվող տնտեսական զարգացման և բարգավաճման հեռանկարները:

WhatsApp-ում ստեղծվել է Սերժ Սարգսյանի անունով կեղծ օգտահաշիվ
Հաջորդ նորություն next