16.09.2026
ՀՀ նախագահը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության օրակարգը
prev Նախորդ նորություն

Արցախի նախկին նախարարները պահանջում են պաշտպանել հայկական մշակութային ժառանգությունը

Արցախի Հանրապետության մշակույթի նախկին նախարարները դիմել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին՝ պահանջելով գործուն և հետևողական միջոցներ ձեռնարկել Արցախում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության, փաստագրման և միջազգային ներկայացման ուղղությամբ։


Այս մասին հայտնում են Արցախի մշակույթի նախարարությունից։


«Դիմումը պայմանավորված է Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, ինքնության փոփոխման և յուրացման շարունակվող քաղաքականությամբ, ինչպես նաև այդ գործընթացի միջազգային ներկայացման և լեգիտիմացման փորձերով։


Նախկին նախարարները պահանջում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հրապարակային և հստակ գնահատական տալ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող քաղաքականությանը, ձևավորել դրա մշտադիտարկման և փաստագրման գործուն պետական մեխանիզմներ, ինչպես նաև հայկական ժառանգության պաշտպանության հարցը հետևողականորեն բարձրացնել միջազգային մասնագիտական և միջպետական հարթակներում։


Դիմումը ներառում է նաև Արցախի թանգարանային հավաքածուների պահպանության, դրանց իրավական կարգավիճակի փաստագրման և տեղահանված արցախահայության մշակութային իրավունքների համատեքստում հավաքածուների վերադարձի հարցի միջազգային օրակարգում բարձրացման պահանջը։


Մշակութային ժառանգության պաշտպանությունը չի կարող սահմանափակվել փաստերի արձանագրմամբ։ Այն պահանջում է հստակ պետական դիրքորոշում և գործուն քայլեր»։


 

Ռուբինյանն ու Վրաստանի դեսպանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնումը
Հաջորդ նորություն next
 ԱՄՆ-ն և Իսրայելը փորձել են Իրաքյան Քուրդիստանում բազա ստեղծել Իրանի դեմ
16.09.2026
ԱՄՆ-ն և Իսրայելը փորձել են Իրաքյան Քուրդիստանում բազա ստեղծել Իրանի դեմ