16.09.2026
«Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնով
prev Նախորդ նորություն

ԵՄ-ն €12 մլրդ կներդնի Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան իր շուկային կապելու համար

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է ԵՄ նոր միջազգային նախագծի մասին, որը պետք է Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան ուղղակիորեն կապի եվրոպական շուկայի հետ։ Ծրագիրը զարգանալու է «Միջին միջանցք» անունով հայտնի տրանսպորտային երթուղու շրջանակում։


«Այսօր ես կարող եմ հայտարարել փոխկապակցվածության զարգացման նոր միջազգային նախագծի մասին։ Այն Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան ուղղակիորեն կկապի եվրոպական շուկային․ խոսքը այսպես կոչված «Միջին միջանցքի» մասին է», — սեպտեմբերի 16-ին Եվրոպական միության վիճակի մասին ամենամյա ուղերձի ընթացքում հայտարարել է ֆոն դեր Լայենը։


Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով՝ Global Gateway ծրագրի միջոցով ԵՄ-ն ակնկալում է մինչև 12 միլիարդ եվրոյի պետական և մասնավոր ներդրումներ ներգրավել նախագծի զարգացման համար։


«Մեր նպատակն է դիվերսիֆիկացնել երթուղիներն ու էապես կրճատել բեռնափոխադրումների ժամանակը», — նշել է ֆոն դեր Լայենը։


«Միջին միջանցքը» Չինաստանի և Եվրոպայի միջև տրանսպորտային երթուղի է, որն անցնում է Կենտրոնական Ասիայով, Կասպից ծովով, Հարավային Կովկասով և Թուրքիայով։ Դրա զարգացումը դիտարկվում է որպես Ասիայի և Եվրոպայի միջև այլընտրանքային առևտրային ուղիներն ընդլայնելու միջոց։

ՀՀ ԱԽ քարտուղարը և Վրաստանի դեսպանը քննարկել են երկկողմ կապերին վերաբերող հարցեր
Հաջորդ նորություն next
 ԱՄՆ-ն և Իսրայելը փորձել են Իրաքյան Քուրդիստանում բազա ստեղծել Իրանի դեմ
16.09.2026
ԱՄՆ-ն և Իսրայելը փորձել են Իրաքյան Քուրդիստանում բազա ստեղծել Իրանի դեմ