9.10.2026
ՀՀ ԱԽ քարտուղարը և Վրաստանի դեսպանը քննարկել են երկկողմ կապերին վերաբերող հարցեր
prev Նախորդ նորություն

Մոնրեալում քննարկվել է Երևանում COP17-ի վերջնական նախապատրաստումը

Մոնրեալում՝ ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի քարտուղարությունում, մեկնարկել են COP17-ի նախագահության պատվիրակության աշխատանքային հանդիպումները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերի, գործադիր քարտուղարի տեղակալի և քարտուղարության գործընկերների հետ քննարկել է Երևանում կայանալիք COP17-ի վերջնական նախապատրաստական աշխատանքները, համաժողովի առանցքային բանակցային և քաղաքական հարցերը, ինչպես նաև բարձր մակարդակի գործընթացների արդյունավետ կազմակերպումը։

COP17-ին մնացել է մեկ ամսից փոքր-ինչ ավելի, և այս փուլում երկրի առաջնահերթությունն է Կոնվենցիայի քարտուղարության հետ առավել սերտ համակարգմամբ ապահովել համաժողովի բովանդակային և կազմակերպչական լիարժեք պատրաստվածությունը։


 

ՍԴ-ն TRIPP նախագծի համաձայնագիրը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
08.10.2026
«Ռուսական երկաթուղիներ»-ի ղեկավարը կժամանի Հայաստան. Փաշինյանը եկաթուղու մասին