16.09.2026
ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են ազատազրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունները
prev Նախորդ նորություն

ՆԳՆ շրջիկ գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանի և Վարդենիսի բնակիչներին

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։


Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:


«ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ սեպտեմբերի 17-ին ծառայություններ կմատուցվեն․


ժամը 10։30-16:00-ն,


Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,


ժամը 11։30-16:00-ն,


Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։


Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ։


Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիներըն, մոտենալով շրջիկ գրասենյակ, կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։


Սեպտեմբերի 17-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև Կոտայքի մարզի Գառնի և Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքներում սեպտեմբերի 10-ին ընդունված դիմումների շրջանակներում փաստաթղթերը հանձնելու նպատակով»,- նշվում է հաղորդագրության մեջ։


 

ՀՀ նախագահը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության օրակարգը
Հաջորդ նորություն next
 ԱՄՆ-ն և Իսրայելը փորձել են Իրաքյան Քուրդիստանում բազա ստեղծել Իրանի դեմ
16.09.2026
ԱՄՆ-ն և Իսրայելը փորձել են Իրաքյան Քուրդիստանում բազա ստեղծել Իրանի դեմ