26.11.2025
Հայաստանն այս փուլում չի դիտարկում ՀԱՊԿ–ից դուրս գալու հարցը. ԱԳ փոխնախարար
prev Նախորդ նորություն

Կալանավորվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ամբիոնի վարիչը

Ձերբակալվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ամբիոնի վարիչը:


Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ամբիոնի վարիչը՝ կաշառք ստանալու մեղադրանքով։ Եվս երկու անձ ձերբակալվել է կաշառք ստանալուն օժանդակելու և կաշառք տալու մեղադրանքներով։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են:


NEWS.am-ի տեղեկություններով խոսքը սպորտային տուրիզմի և փրկարարական գործի ամբիոնի վարիչի մասին է: