23.11.2024
Իրանը բացառում է Սիրայի հարցով ԱՄՆ-ի հետ համագործակցությունը
prev Նախորդ նորություն

Ուկրաինան «կապակցվում» է Գալիցիային. ԵՄ հետ ասոցացման արդյունքները

2016թ.-ի հունիսին, ԵՄ վերջին գագաթաժողովի ընթացքում, Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեն հարց բարձացրեց որոշակի շտկումներ մտցնել խորացված ասոցիացիայի մասին համաձայնագրում, ինչն էլ առիթ է տալիս քննարկել Ուկրաինայի ու ԵՄ-ի արտոնյալ առևտրի արդյունքները: 2014թ.-ին ԵՄ-ն ավտոնոմ առևտրային պրեֆերենցիաներ է սահմանել Ուկրաինայի համար, որի նպատակն էր որոշակի չափով խրախուսել Ուկրաինայի ազգաբնակչությանն ու նրա իշխանություններին, որոնք իշխանության էին եկել փետրվարյան հեղափոխության միջոցով:

Մինչև այդ արտոնյալ պրեֆերենցիաների կիրառումը ուկրաինական արտահանման համար դեպի Եվրոպա միջին սակագինը կազմում էր 4,5%, իսկ 2014թ.-ից հետո՝ 0,9%: EADaily -ն նշում է, որ այդ առևտրային պրեֆերենցիաները բավականին հարաբերական են, քանի որ Ուկրաինայի արտահանումը դեպի ԵՄ վերահսկվում է քվոտաների կողմից: Գործում են նաև այլ սահմանափակումները, որոնք կապված են եվրոպական չափորոշիչների հետ: 2015թ.-ին ուկրաինական արդյունաբերության երեք ոլորտ ամենամեծ աճն է ապահովել ԵՄ իրական արտահանման առումով՝գյուղատնտեսություն և սննդի արդյունաբերություն, փայտամշակում աուտոմոտիվ համակարգերում:

Գերմանացի խորհրդականներն առաջարկում են իրենց ուկրաինացի գործընկերներին աուտոմատիվ կլաստեր ստեղծել Արևմտյան Ուկրաինայում: Ներդրողներին պետք է գրավի էժան աշխատուժը: Պետք է հասկանալ, որ գերմանացի արդյունաբերողներողներն այժմ աշխատատար արդյունաբերության մեծ մասը տեղափոխում են Գալիցիա: Ժամում մեկ եվրո աշխավարձը կարող է աշխատողին տալ սնունդ, սակայն ոչ բարեկեցիկ կյանք: Գործնականում լինելու է այսպես՝ արտոնյալ ռեժիմի ավարտից հետո ներդրողների մի խումբ լքելու է այդ տարածքն՝ այն տրամադրելով այլ ներդրողների:

Ուկրաինական աուտոմոտիվ կլաստերի ձևավորումը Գալիցիայում ևս մեկ անգամ ընդգծում է, որ այդ տարածաշրջանն աշխարհագրորեն գտնվում է Լեհաստանի հարևանությամբ: Գալիցիան մտնում է եվրոպական լոգիստիկայի և տրանսպրոտատային ցանցի մեջ, որոնք պայմանավորված են հենց ԵՄ-ի պահանջներով: Նմանատիպ աուտոմատիվ կլաստեր պետք է աշխատեր Ուկրաինայում՝ Դնեպր գետից արևելք, հենվելով ՌԴ-ում լոկալիզացիայի վրա և արտահանում իրականացներ դեպի ԵԱՏՄ շուկա, սակայն դա կյանքի կոչելու համար անհրաժեշտ է ազատ առևտրի ռեժիմ ՌԴ ու Ուկրաինայի միջև:

2011-2014թթ.-ին ՌԴ ու Ուկրաինայի առևտրի ծավալները կրճատվել են գրեթե երկու անգամ՝ 50,6 միլիրարդից մինչև $ 27,9 միլիարդ: 2015թ.-ին գրանցվել է կրկնակի անկում: 2016թ.-ին ուկրաինական արտահանումը ՌԴ կրճատվել է գրեթե մեկ երրորդով՝ $ 1,3 միլիարդով: ԵՄ երկրների մասնաբաժինն ուկրաինական արտաքին առևտրում գրեթե երկու անգամ գերազանցում է ռուսականը: Սակայն ավտոնոմ առևտրային պրեֆերենցիաների համակարգը, որը գործում է արդեն երկու տարի, ցույց է տալիս, որ Ուկրաինան դեռևս չի կարողացել Արևմուտքում կոմպենսացնել այն, ինչ կորցրել է Արևելքում: