23.11.2024
Ուկրաինան «կապակցվում» է Գալիցիային. ԵՄ  հետ ասոցացման արդյունքները
prev Նախորդ նորություն

Թոնի Բլերը Բրիտանիան ներքաշել է Իրաքի պատերազմ՝ գիտակցաբար չափազանցացնելով վտանգը

Իրաքյան պատերազմում Մեծ Բրիտանիայի մասնակցության նպատակահարմարությունը հետաքննող անկախ հանձնաժողովը եկել է եզրակացության, որ Լոնդոնի՝ Իրաքում ռազմական գործողություններին ներգրավվելու քայլը շտապողական է եղել: Իսկ Բրիտանիայի այդ ժամանակվա վարչապետ Թոնի Բլերը գիտակցաբար չափազանցացրել է Իրաքից եկող վտանգը, որի արդյունքում երկիրը մասնակցել է իրաքյան պատերազմին:

Անկախ հանձնաժողովը, որն աշխատում էր այդ հարցով 2009 թվականից ի վեր, ղեկավարել է սըր Ջոն Չիլկոտը, ով հայտնել է, որ պատերազմին Մեծ Բրիտանիայի մասնակցության հիմնավորումները հեռու են բավարար լինելուց:

Ըստ Չիլկոտի հանձնաժողովի պատրաստած զեկույցի տրամաբանության, այն ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերի քաղաքականությունը լուրջ սխալներ եւ թերհաշվարկներ է ունեցել, ինչի հետեւանքով Միացյալ Թագավորության 179 զինծառայողներ են զոհվել, իսկ 2009 թվականի հուլիսի դրությամբ՝ պատերազմի պատճառով 150 հազարից ավել իրաքցիներ էին սպանվել:

Զեկույցի համաձայն՝ Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնի ռեժիմի՝ զանգվածային ոչնչացման զենք ունենալու մասին տեղեկություններն անհիմն են եղել, իսկ Մեծ Բրիտանիան՝ գնալով այդ տեղեկությունների հետեւից, ռազմական գործողությունների է մասնակցել առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանության՝ այդպիսով հեղինակազրկելով աշխարհի ամենակարեւոր միջազգային կառույցը: