22.04.2025
Թոնի Բլերը Բրիտանիան ներքաշել է Իրաքի պատերազմ՝ գիտակցաբար չափազանցացնելով վտանգը
prev Նախորդ նորություն

Վարշավայում մեկնարկում էՆԱՏՕ-ի գագաթաժողովը. Ուշադրության կիզակետում ՌԴ-ն է

Վարշավայում մեկնարկում էՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որն անվանում են պատմական՝ այնտեղ որոշում է կայացվելու Բալթյան երկրներում և Լեհաստանում տեղակայել դաշնակիցների զորքեր՝ ՌԴ-ին զսպելու համար, փոխանցում է BBC-ին:

Մոսկվայում էլ ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայումը այդ շրջաններում սադրանք են համարում: Միջոցառմանը մասնակցում են ՀՀ-ի, Վրաստանի, Ադրբեջանի նախագահները: Եթե ՀՀ-ը ու Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում են Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում, Վրաստանը ցանկանում է անդամակցել Դաշինքին, ինչը կարող է հանգեցնել Մոսկվայի բացասական արձագանքին:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ իրենք ռազմական ներկայություն կապահովեն Լեհաստանում, ինչպես նաև Էստոնիայում, Լատվիայում և Լիտվայում: Ստոլտենբերգը նշել է, որ դրանք լինելու են բազմաազգ ուժեր և նշանակելու են, որ դաշինքի մեկ անդամի վրա հարձակումը նշանակում է հարձակում բոլորի վրա:

ՆԱՏՕ-ի արևելյան երկրներ արդեն համաձայնվել են իրենց զորքերն ուղարկել ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Կանադան: Նախատեսվում է չորս հազար զինվորական տեղակայել, բրիտանացիները կտեղակայվեն Էստոնիայում, ամերիկացիները՝ Լեհաստանում, կանադացիները՝ Լատվիայում, իսկ գերմանացիները՝ Լիտվայում:
Մերկելն ու Էրդողանը քննարկել են հարաբերությունները Բունդեսթագում ցեղասպանության ճանաչումից հետո
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան