23.11.2024
Լիբանանում 2 մահապարտ պայթեցրել են իրենց բազմության մեջ
prev Նախորդ նորություն

The New York Times. ԱՄՆ-ն Brexit-ից հետո կորցնում է ԵՄ-ի վրա ազդեցության լծակները

Եվրամիության կազմից դուրս գալու մասին Մեծ Բրիտանիայի որոշումից հետո ԱՄՆ-ն կորցնում է ԵՄ-ի վրա դիվանագիտական ազդեցության լծակները: Այս մասին գրում է The New York Times-ը: Նշվում է, որ երկար ժամանակ Բրիտանիան անվտանգության, հետախուզության եւ առեւտրի ոլորտներում ԱՄՆ-ի ամենահուսալի եվրոպական գործընկերն էր:

NYT-ը գրում է, որ Brexit-ն Արեւմուտքի համար ամենաանհաջող շրջանում անցկացվեց. ԱՄՆ-ն ու դաշնակիցները Ռուսաստանի հետ հարաբերությունների կառուցման, ՆԱՏՕ-ի ամրապնդման, սիրիական ճգնաժամը կարգավորելու, ԵՄ-ԱՄՆ առեւտրային համաձայնագիր կնքելու միջոցներ են փնտրում: Բացի այդ, ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կասկածի տակ դրեց նաեւ ԱՄՆ-ի երկարաժամկետ ծրագիրը, որի համաձայն՝ եվրոպական տարածաշրջանում եւ Մերձավոր Արեւելքում ԵՄ-ի դերն աստիճանաբար պետք է աճի, իսկ Վաշինգտոնը՝ ավելի շատ կենտրոնանա Ասիայի ուղղությամբ:

ԱՄՆ-ն ստիպված կլինի նոր ռազմավարություն մշակել: Եթե նախկինում Վաշինգտոնը չէր ծրագրում լուրջ քայլեր ձեռնարկել ԵՄ-ի հետ հարաբերությունների վերանայման համար, ապա հիմա այդ աշխատանքի համար մի քանի տարի կպահանջվի: