8.06.2025
Օլանդ․ Թրամփը «իրավացի է, որ ուզում է խոսել Պուտինի հետ»
prev Նախորդ նորություն

Թրամփը Միթ Ռոմնիին դիտարկում է որպես պետքարտուղարի թեկնածու

ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու հանրապետական Միթ Ռոմնիին դիտարկում է որպես պետքարտուղարի հնարավոր թեկնածու։ Թրամփի եւ Ռոմնիի հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 20-ին, փոխանցում է DW–ն։

Նշանակման դեպքում Ռոմնին կդառնա Հանրապետական կուսակցության այն թեւի ներկայացուցիչը, որը դեմ էր Թրամփի առաջադրմանը։ Նա արտաքին քաղաքականության, մասնավորապես` ռուս–ամերիկյան հարաբերություններում ավելի պահպանողական հանրապետական հայացքների ներկայացուցիչ է։

«Եթե ես նախագահ դառնամ, պարոն Պուտինն ավելի քիչ ճկունություն եւ ավելի շատ կոշտություն կտեսնի»,– ասել էր Ռոմնին 2012 թվականի նախընտրական արշավի ժամանակ։

Թրամփի մտերիմ համախոհ սենատոր Ջեֆֆ Սեշնսի խոսքով՝ լավ է, որ ընտրված նախագահը հանդիպում է այնպիսի մարդկանց հետ, ինչպիսին Ռոմնին է։
The Strategist. ԱՄՆ–ի ազդեցությունը թուլանում է, ՌԴ–ինը`ուժեղանում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին