22.04.2025
Պուտինն ու Թրամփը առաջին հեռախոսազրույցն են ունեցել
prev Նախորդ նորություն

ՌԴ–ն ուժեղացնում է իր ազդեցությունն Արևելյան Եվրոպայում

Այս կիրակի ամեն ինչ ստացվեց Կրեմլի շահերից ելնելով`Մոլդովայում ու Բուլղարիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթանակ են տարել ռուսամետ թեկնածուները։ Քիշնևում հաղթել է Իգոր Դոդոնը, ով հայտարարել է Մոսկվայի հետ ռազմավարական կապերի ամրապնդման ցանկության մասին։ Երկրի բնակչությունը հիասթափվել է արևմտամետ քաղաքական գործիչների սին հայտարարություններին, փոխանցում է Die Presse։

Էլ ավելի հնչեղ էր ԵՄ անդամ Բուլղարիայում Ռումեն Ռադևի հաղթանակը, ով կողմ է ՌԴ–ի հետ պրագմատիկ հարաբերությունների հաստատմանն ու ԵՄ–ի ու ՆԱՏՕ–ի հետ հարաբերությունների հավասարակշռմանը։

Նշվում է, որ ռուսաֆիլիայի նոր ալիքը յուրաքանչյուր երկրում ունի իր պատճառները`աղքատությունն ու տնտեսական անկումը կազմաքանդում են եվրոպական պայծառ ապագայի տեսլականը։

Մոսկվան`Մոլդովայում ու Բուլղարիայում նախագահական ընտրություններում ռուսամետ թեկնածուների հաղթանակի շնորհիվ նոր դաշնակիցներ է ձեռք բերում Արևելյան Եվրոպայում, փոխանցում է The Wall Street Journal–ը։

Կենտրոնական ու Հարավ–արևելյան Եվրոպայում շարունակում է աճել ՌԴ–ի ազդեցությունը, հակառուսական պատժամիջոցները չեղարկելու կոչեր են հնչեցվում`այս ամենի հետևում երևում է Վլադիմիր Պուտինի երկար ձեռքը, փոխանցում է Der Spiegel–ը։

Բուլղարիայում ու Մոլդովայում հաղթել են նախագահի ռուսամետ թեկնածուները, Սերբիան ՌԴ–ի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնում, իսկ Մակեդոնիայի նախագահ Նիկոլա Գրուևսկին բազմաթիվ անգամ օգնության խնդրանքով դիմել է Պուտինին։
Օլանդ․ Թրամփը «իրավացի է, որ ուզում է խոսել Պուտինի հետ»
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան