22.04.2025
The Strategist. ԱՄՆ–ի ազդեցությունը թուլանում է, ՌԴ–ինը`ուժեղանում
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն մեկուսացնելու հնարավորություն չկա, անհրաժեշտ է նրա հետ երկխոսություն հաստատել. Սթոլթենբերգ

Ռուսաստանին մեկուսացնելու հնարավորություններ չկան, անհրաժեշտ Է նրա հետ հարաբերություններ հաստատել։ Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգը։

«Մենք չենք կարող մեկուսացնել Ռուսաստանին, ուստի մեզ անհրաժեշտ Է նրա հետ երկխոսություն հաստատել: Նախարար Լավրովի հետ իմ հանդիպումները հաստատում են, որ Ռուսաստանը պատրաստ Է դրան»,-ասել Է նա:

«Ռուսաստանը մեր խոշորագույն հարևւանն Է, և նա ոչ մի տեղ չի անհետանա: Մենք պետք Է խոսենք այն մասին, թե ինչպես խուսափենք ռազմական միջադեպերից և ինչպես անենք, որ միջադեպի դեպքում իրադրությունը դուրս չգա հսկողությունից: Դա հատկապես կարեւոր Է այն ժամանակաշրջաններում, երբ բարձր Է հարաբերություններում տիրող լարվածությունը»,- հավելել է նԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Պուտինի եւ Թրամփի միջեւ քաղաքական փոխըմբռնում կա. Սերգեյ Լավրով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան