27.11.2024
Պուտին. Մոսկվան այսօրվա դրությամբ ուժեղ է ցանկացած պոտենցիալ ագրեսորից
prev Նախորդ նորություն

Ուկրաինացի նախկին պատգամավորը մեղադրել է Պորոշենկոյին բազմամիլիոնանոց մեքենայությունների մեջ

Ուկրաինական Ռադայի նախկին պատգամավոր Ալեքսանդր Օնիշենկոն մեղադրում է երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյին բազմամիլիոնանոց յուրացումներում: Արտերկրում թաքնվող նախկին պատգամավորը այդ մասին գրել է Time հոդվածում:

Հրապարակման մեջ նշվում է, որ Օնիշենկոն անձամբ է հետևել, թե ինչպես է Պորոշենկոն մասնակցել աննախադեպ մասշտաբի կոռուպցիոն գործերում: Նա ասել է, որ Պորոշենկոն հարյուրավոր միլիոններ է յուրացրել Ուկրաինայի յուրաքանչյուր պետական ձեռնարկությունների գործարքներից:

«Իսկ նրանք, ովքեր հրաժարվում են «ատկատներ» տալուց, միանգամից դառնում են ոչ լոյալ, որոնց պետությունը սկսում է հետապնդել: Այդպես եղավ և ինձ հետ», — գրել է նա:

Օնիշենկոյի հորդորել է աշխարհին աչք չփակել այն հանցագործությունների վրա, որոնք կատարվում են Ուկրաինայում, քանզի դրանք սպառնում են «տարածաշրջանային անվտանգությանը».

«Մենք չենք կարող մեզ թույլ տալ Պորոշենկոյին անել այն, ինչ իր նախորդն էր անում՝ Վիկտոր Յանուկովիչը: Եկել է ժամանակը վերջ տալ այս ստին», — հավելել է նա: