24.11.2024
Գերմանիայում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ
prev Նախորդ նորություն

Թուրքիա-ՌԴ հարաբերությունների ամրապնդումը չի նշանակում ՆԱՏՕ-ի հետ կապերի վատթարացում

Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը Անկարայում դեսպանների 9-րդ կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունների ամրապնդումը չի նշանակում Անկարայի ու ՆԱՏՕ-ի կապերի վատթարացում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը:

Նրա խոսքերով՝ Անկարան շարունակում է վճռականություն պահպանել ՆԱՏՕ-ի ներսում համերաշխության ամրապնդման հարցում. «Մինչ այսօր ՆԱՏՕ-ի կառույցի գործունեությունում չի եղել որևէ խնդիր, որի աղբյուրը կլիներ Անկարան։ Թուրքիան նախկինի նման հավատարիմ է ՆԱՏՕ-ի շրջանակներում բոլոր պարտավորություններին։ Դրանում չի կարող լինել որևէ կասկած»։

Նախարարը վերստին ընդգծել է որ Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն կարող խոչընդոտ լինել այլ երկրների ու կառույցների հետ համագործակցության ճանապարհին։

Նա բնական է համարել, որ Անկարան ՆԱՏՕ-ին մեղադրում է սեփական պարտավորությունները կատարելիս անգործություն ցուցաբերելու համար.

«Եթե ԴԱԻՇ-ի դեմ պայքարի պատրվակով տարածաշրջան ուժեր ուղարկածները չեն աջակցում Անկարայի հակաահաբեկչական ջանքերին, ապա Թուրքիայի բացասական արձագանքը կատարելապես բնական է»։