ԱՄՆ–ն պետք է դասեր քաղի ադրբեջանա–իսրայելական հարաբերություններից ու ավելի շատ ժամանակ հատկացնի Ադրբեջանի ու Իսրայելի հետ հարաբերությունների ամրապնդմանը: Այս մասին գրում է The American Spectator–ը։ Հեռացող Բարաք Օբամայի վարչակազմը ուշադրություն չէր դարձնում դաշնակիցների խնդիրներին, սակայն նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է շտկել իրավիճակը։ Օբաման վիրավորել է ԱՄՆ–ի դաշնակիցներին`Իսրայելին ու Ադրբեջանին իր խիստ չեզոք քաղաքականությամբ, սակայն Թրամփը կարող է շտկել իրավիճակը։ Թրամփը պետք է հասկանա, որ աջակցելով Իսրայելին, նա աջակցում է նաև Իսրայելի մահմեդական դաշնակից Ադրբեջանին։ Նորընտիր նախագահը պետք է սկսի վերականգնել վստահությունը նախկին դաշնակիցների շրջանում ու ամրապնդի կապերն Ադրբեջանի ու Իսրայելի հետ։