23.04.2025
Ալիևը մեկնում է Պակիստան ռազմական դաշինքի հետևից
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Թրամփի նպատակն է ջախջախել ԻՊ–ին եւ ընդգծել ԱՄՆ-ի դերը

Ամերիկյան ԶԼՄ–ների փոխանցմամբ, Պենտագոնը կարող է առաջարկել Դոնալդ Թրամփին ցամաքային գործողություն սկսել Սիրիայում։

Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Սեմյոն Բաղդասարովը հայտարարել է, որ Թրամփի նպատակն է ցուցադրել, որ ԻՊ–ի ջախջախման գործում առանցքային դեր են խաղացել ամերիկացիները`գրավելով Ռաքքան, փոխանցում է pravda.ru–ն։

Նրա խոսքոց, եթե անգամ ՌԴ–ն ըմբռնումով մոտենա Վաշինգտոնի այդ ցանկությանը`ահաբեկչության դեմ գործուն համագործակցություն հաստատելու նպատակով, ապա Իրանը շատ հակաամերիկյան դիրքորոշում կորդեգրի։

Ըստ նրա, Թեհրանում չեն մոռանա, որ Թրամփը մեղադրում է Իրանին ահաբեկչության աջակցման մեջ, սպառնում է դուրս գալ միջուկային գործարքից, ինչպես նաև ցանկանում է ստեղծել իսրայելա–արաբական հակաիրանական դաշինք։
Ամերիկյան մամուլը հարձակվել է Թրամփի վրա «անապացույց պնդումներով»
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան