23.11.2024
Փորձագետ. Թրամփի նպատակն է ջախջախել ԻՊ–ին եւ ընդգծել ԱՄՆ-ի դերը
prev Նախորդ նորություն

Ամերիկյան մամուլը հարձակվել է Թրամփի վրա «անապացույց պնդումներով»

ԱՄՆ կառավարական շրջանակներում Reuters-ի աղբյուրները հաստատել են ավելի վաղ New York Times-ի տարածած տեղեկատվությունն այն մասին, որ Դոնալդ Թրամփի ընտրարշավի մասնակիցները կապի մեջ են եղել Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ:

Այդ կապերը, ինչպես հայտնում է «Բի-բի-սի»-ն, իբրեւ թե ֆիքսվել են անցայլ տարվա ընթացքում եւ մինչեւ նոյեմբերին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունները, որոնց արդյունքնում հաղթանակ տարավ հանրապետական Դոնալդ Թրամփը: Reuters-ի զրուցակիցների թվում են կառավարության հինգ նախկին եւ գործող աշխատակիցներ, որոնց անունը գործակալությունը չի բացահայտում:

Օրեր առաջ հղում կատարելով իր աղբյուրներին՝ նմանատիպ տեղեկատվություն հրապարակեց New York Times թերթը: Թերթի տվյալներով, ամերիկյան հետախուզությունը գաղտնալսել է հանրապետական թեկնածուի շտաբի ներկյացուցիչների խոսակցությունը ՌԴ հետախուզության բարձրաստիճան ներկայացուցիչների եւ պաշտոնյաների հետ:

Հատկանշական է, որ այդ խոսակցությունները գաղտանլսվել են այն ժամանակ, երբ հետախուզությունը հավաքել է ապացույցներ Դեմոկրատական կուսակցության սերվերների վրա ռուս ցանցահեննրի հարձակումների մասին:

Դոնալդ Թրամփն այդ հրապարակումներն անվանել է նոնսենս եւ ընտրարշավի ժամանակ Հիլարի Քլինթոնի թույլ տված բազմաթիվ սխալների արդարացման փորձ: Ռուսաստանի արտաքին հետխուզության ծառայությունում հայտարարել են, որ չեն պատրաստվում մեկնաբանել «ԶԼՄ-ների անապացույց պնդումները»: