Այսօր Բաքվում կայանալու է ՌԴ ԳՇ պետ Վալերի Գերասիմովի հանդիպումը ԱՄՆ–ի զինված ուժերի միավորված շտաբերի պետ Ջոզեֆ Դանֆորդի հետ։ ԵԱՏՄ–ի ինստիտուտի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը հայտարարել է, որ հանդիպման նպատակն է ռուսական կողմի հետ քննարկել իրավիճակը Մերձավոր Արևելքում, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի հարցերը Սիրիայում ու Իրաքում, փոխանցում է azeri.today–ը։ Ըստ նրա, Բաքուն չեզոք տարածք է`Մերձավոր Արևելքում ԱՄՆ–ի ու ՌԴ–ի համագործակցության հարցերը քննարկելու համար։ Նա նշել է, որ Բաքուն կարող է դառնալ մշտական հարթակ ռուս–ամերիկյան քննարկումնեի համար։ Ռազմական փորձագետ Ալեքսանդր Պերենջիևը հայտարարել է, որ Բաքուն պատահական չի ընտրվել Գերասիմովի և Դանֆորդի հանդիպման համար։ Բաքուն այդպիսի ֆորմատով հանդիպումների փորձ ունի և այդպիսի հանդիպումների ընթացքում կարող են քննարկվել հակաահաբեկչական պայքարի հարցեր։ Նրա խոսքով, Ադրբեջանը հետխորհդային երկիր է, որի հետ ՌԴ–ը զարգացնում է տնտեսական և ռազմա–տեխնիկական համագործակցություն։ Բացի այդ, Ադրբեջանը զարգացնում է հարաբերությունները ՆԱՏՕ–ի հետ։