Ռուսաստանն ու Իրանը դատապարտում են Սիրիայի տարածքում ԱՄՆ իրականացրած հրթիռային հարձակումը, որի հետեւանքով եղել են նաեւ զոհեր: «Սա ինքնավար պետության դեմ ուղղված ագրեսիա է և հորինած պատճառով միջազգային իրավունքի նորմերի խախտում», - ՌԴ նախահաի խոսքը լչագրողներին է փոխանցել վերջինիս մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն առ այն, որ հրթիռային հարձակումն իրականացվել է որպես վերժխնդրություն օրեր առաջ սիրիական կառավարական բանակի՝ Իդլիբում իբրեւ թե քիմիական զենքի կիրառման դիմաց, Պեսկովը հայտարարել է, որ սիրիական բանակն իրականում «քիմիական զենքի պաշար չունի»: Նա հիշեցրել է, որ Սիրիայի կառավարական ուժերի ունեցած քիմիական զենքի ամբողջ պաշարի ոչնչացումն արձանագրվել ու հաստատվել է ՄԱԿ-ի կողմից:
Այս գործողությամբ, գրում են փորձագետները, Թրամփը անցավ այն սահմանագիծը, որն այդպես էլ չհատեց Բարաք Օբաման, ով բավարարվում էր միայն սիրիական ընդդիմությանն աջակցելով:
«Միևնույն ժամանակ, Պուտինի կարծիքով, ահաբեկիչների կողմից քիմիական զենքի կիրառման փաստերի լրիվ անտեսումն էապես վատթարացնում է իրավիճակը»,-ընդգծել է Պեսկովը: Պուտինը ենթադրում է, որ Սիրիայի տարածքում իրականացված հրթիռակոծության միջոցով ԱՄՆ-ն փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունն Իրաքում խաղաղ բնակչության շրջանում գրանցված մեծաքանակ զոհերից:
Ըստ ՌԴ նախագահի՝ Վաշինգտոնի քայլն էական վնաս կհասցնի առանց այդ էլ շատ վատ վիճակում գտնվող ռուս-ամերիկյան հարաբերություններին: «Եվ ամենակարևորը՝ Պուտինը գտնում է, որ այս քայլը մեզ չի մոտեցնում միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վերջնական նպատակին, այլ հակառակը՝ լուրջ խոչընդոտ է առաջացնում այդ պայքարի ճանապարհին»,-ընդգծել է Պեսկովը:
Քննարդատել է Վաշինգտոնի գրործողությունները Սիրիայում նաեւ ՌԴ-ի ու Թուրքիայի հետ Սիրիայում հրադադարի երաշխավոր Իրանը: «Մենք վճռականորեն քննադատոմ ենք ԱՄՆ-ի գործողությունները: Միակողմանի գործողությունները վտանգավոր են եւ կործանարար», - հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամա Գասեմին: «Թեհրանը դատապարտում է հրթիռային հարձակումը՝ անկախ այն հանգամանքից, թե ով է քիմիական զենք կիրառել եւ ովքեր են զոհվել», - նշել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ի գործողութունները հանգեցնում են Սիրիայում ահաբեկիչների դիրքերի ամրապնդմանը:
Սիրիայում ավիբազայի վրա ԱՄՆ հրթիռային հրաձակումը, նշում է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը, ցույց է տալիս մեկ կարեւոր ճշմարտություն. «Ռուսաական հիթիռները հարվածում են ահաբեկիչներին, իսկ ամերիկյանը՝ այդ ահաբեկիչների դեմ պայքարող սիրիական կառավարական բանակին: Վախենամ նման տեմպերով ահաբեչության դեմ համատեղ պայքարի կոալիցիայի ձեւավորման գաղափարը, որի մասին շատ էր խոսվում Թրամփի իշխանության գալուց հետո, մահանա սաղմնային վիճակում»: