1.05.2025
Մոսկվան ու Թեհրանը դատապարտում են. ԱՄՆ ամրապնդում է Սիրիայում ահաբեկիչների դիրքերը
prev Նախորդ նորություն

Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայի տարածքի հրթիռակոծումը

Իրանը խստորեն դատապարտել է Միացյալ Նահանգների զինված ուժերի կողմից սիրիական «Շայրաթ» ավիաբազայի հրթիռակոծումը:

Ինչպես հաղորդում է ISNA գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:

«Մենք դատապարտում ենք ցանկացած միակողմանի գործողություն Սիրիայում: Նման գործողությունները միայն բարդացնում են իրավիճակը հանրապետությունում, ամրապնդում ահաբեկիչների դիրքերը և վատացնում են իրավիճակը տարածաշրջանում»,- ասել է նա:

Թուրքիան ու Իսրայելն աջակցում են ԱՄՆ–ի հարվածները Սիրիային
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով