Մահապատժի վերականգնումը Թուրքիայում, որի՝ ապրիլի 16-ի հանրաքվեից հետո դիտարկման հնարավորության մասին հայտարարել է Անկարան, կխոչընդոտի այդ երկրի ԵՄ անդամակցությանը։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը Bild պարբերականի հետ զրույցում։ «Եթե Թուրքիայում վերստին մահապատիժ սահմանվի, դա կհանգեցնի բանակցությունների դադարեցման»,-ասել է Յունկերը։ Միևնույն ժամանակ Յունկերը չի համաձայնել կոչերի հետ արդեն հիմա դադարեցնելու անդամակցության բանակցությունները։ Նրա խոսքով՝ բանակցությունները կարող են դադարեցվել միայն եվրոպական չափորոշիչներն ընդունելու հարցում Անկարայի դժկամության պատճառով։