24.11.2024
ՌԴ ԱԳՆ. Ջոնսոնի Մոսկվա այցի չեղարկումը Սիրիայում իրավիճակի չիմացության հետևանք է
prev Նախորդ նորություն

Ասադ. ԱՄՆ-ին չի հաջողվել հրթիռակոծության հետեւանքով հասնել իր նկապտակին

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն իրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:


Ինչպես հայտնում է SANA գործակալությունը, ամերիկյան կողմին չի հաջողվել հրթիռակոծության հետեւանքով հասնել իր նկապտակին: «Այդ կերպ ԱՄՆ-ը փորձում էր բաձրացնել զինված հանցավոր խմբերի բարոյական ոգին, որոնց աջակցում է ամերիկյան կառավարությունը», - ասել է Ասադը:


Իր հերթին Ռոհանին նշել է, որ շարունակելու է պաշտոնական Դամասկոսի հետ ահաբեկչության դեմ համատեղ պայքարը եւ ընդգծել, որ ԱՄՆ-ը կոպտորեն խախտել են Սիրիայի ինքնիշխանությունը եւ միջազգային իրավունքների սկզբունքները: Ռոհանին նաեւ նշել է, որ ԱՄՆ-ի գործողություններն ամրապնդում են ահաբեկիչների դիրքերը:


Միացյալ Նահանգներն ապրիլի 6-ի երեկոյան թևավոր հրթիռներով հարվածել է Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում գտնվող կառավարական ուժերի ռազմաբազային, ինչի հետեւանքով զոհվել էին նաեւ խաղաղ բնակիչներ:


ԱՄՆ-ը նախագահ Դոնալդ Թրամփն այս գործողությունն անվանել էր «վրեժխնդրության ակտ» ի պատասխան օրեր առաջ Իդլիբում իբր թե սիրիացի զինվորականների կողմից քիմիական զենքի կիրառման: Նա նաեւ նշել էր, որ «դա բխում էր ԱՄՆ ազգային անվտանգության կենսական շահերից»:


ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինն ԱՄՆ-ի հիթիռակոծումն անվանել էր «ինքնիշխան պետության դեմ ագրեսիա»: Մոսկվան արդեն իսկ ձեռնարկել է որոշակի պատասխան քայլեր:


Ռուսաստանը դադարեցրել է Վաշինգտոնի հետ կնքած Սիրիայում իրականացվող գործողությունների շրջանակում ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման ու միջադեպերի կանխման վերաբերյալ հուշագրի գործողությունը: