24.11.2024
ԱՄՆ սպառնացել է «ավելի բան անել», քան Սիրիայի հրթիռակոծությունը
prev Նախորդ նորություն

ՌԴ ԱԳՆ. Ջոնսոնի Մոսկվա այցի չեղարկումը Սիրիայում իրավիճակի չիմացության հետևանք է

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի Մոսկվա այցելության չեղարկումը խոսում է Սիրիայում իրավիճակի չիմացության կամ չհասկանալու մասին: Մոսկվային Լոնդոնի հետ երկխոսությունը կարևոր է նույնքան, որքան վերջինիս: Այս մասին հայտնել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից:


Ավելի վաղ հայտնի էր ադրձել, որ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը չեղարկել էր ապրիլի 10-ին նախատեսված այցը Մոսկվա՝ Սիրիայում իրավիճակի փոփոխության պատճառով: Դա պետք է լիներ վերջին հինգ տարիների ընթացքում Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարի առաջին այցը Ռուսաստան: Նխարարը նշել էր, որ «իրավիճակն արմատապես փոխվել է», ու այժմ Սիրիայի հարցում իր համար առաջնահերթությունն է ԱՄՆ-ի եւ «մեծ յոթնյակի» այլ երկրների հետ կապերի շարունակությունը: Միեւնույն ժամանակ Ջոնսոնը քննադատել է Մոսկվային Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելու համար:


Դատելով Ջոնսոնի հայտարարությունից՝ նշում են ՌԴ ԱԳՆ-ում, այժմ նա այլ առաջնահերթություններ ունի: «Խոսքը «յոթնյակի» գործընկերների հետ Սիրիայում իրավաճակի եւ Ասադին ՌԴ-ի աջակցության հարցերի քննարկումն է: Ակնհայտ է, Սիրիայում իրավիճակի, ճգնաժամի կարգավորման Ռուսաստանի ջանքների եւ դիվանագիտության կարեւորության արմատական չիմացությունը», - ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:


ԱԳՆ-ից նշում են, որ Ջոնսոնի Մոսկվա այցելության ժամանակ պետք է տեղի ունենար «մանրամասն և բաց խոսակցություն միջազգային խնդիրների ողջ կոմպլեքսի վերաբերալ», ինչպես նաեւ քննարկվելու էր Մոսկվայի եւ Լոնդոնի հարաբերությունները, որոնք ըստ էության բրիտանական կողմի ձեռքով փակուղի են մտցվել:


Միացյալ Նահանգներն ապրիլի 6-ի երեկոյան թևավոր հրթիռներով հարվածել է Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում գտնվող կառավարական ուժերի ռազմաբազային, ինչի հետեւանքով զոհվել էին նաեւ խաղաղ բնակիչներ: ԱՄՆ-ը նախագահ Դոնալդ Թրամփն այս գործողությունն անվանել էր «վրեժխնդրության ակտ» ի պատասխան օրեր առաջ Իդլիբում իբր թե սիրիացի զինվորականների կողմից քիմիական զենքի կիրառման: Նա նաեւ նշել էր, որ «դա բխում էր ԱՄՆ ազգային անվտանգության կենսական շահերից»:


ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինն ԱՄՆ-ի հիթիռակոծումն անվանել էր «ինքնիշխան պետության դեմ ագրեսիա»: Մոսկվան արդեն իսկ ձեռնարկել է որոշակի պատասխան քայլեր: Ռուսաստանը դադարեցրել է Վաշինգտոնի հետ կնքած Սիրիայում իրականացվող գործողությունների շրջանակում ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման ու միջադեպերի կանխման վերաբերյալ հուշագրի գործողությունը: