24.11.2024
Ստոկհոլմում բեռնատարը մխրճվել է մարդկանց մեջ
prev Նախորդ նորություն

ԱՄՆ սպառնացել է «ավելի բան անել», քան Սիրիայի հրթիռակոծությունը

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին հայտնել է, որ Սիրիայի Շայրաթ ավիաբազայի վրա Վաշինգտոնի հրթիռակոծությունից հետո նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է շատ «ավելի բան անել», եթե դրա կարիքը լինի:


Նրա խոսքով, ԱՄՆ հետագա գործողությունները պայմանավորված կլինեն հրթիռակոծությանը Սիրիայի արձագանքից, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով CNN-ին: Նա նաեւ հայտարարել է, որ անհրաժեշտ է շարժվել խաղաղության եւ խնդրի քաղաքական կարգավորման ուղղությամբ: Միեւնույն ժամանակ նա նշել, է որ նախագահ Բաշար Ասադի իշխանությունից հեռացումը Սիրիայում ԱՄՆ-ի «միակ առաջնահերթությունը չէ»:


Հատկանաշական է, որ օրեր առաջ նույն պաշտոնյան, ինչպես նաեւ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարեցին, որ Ասադի հեռացումը պաշտոնից ԱՄՆ-ի համար այլեւս առաջնահերթություն չէ:


«Մենք առաջվա նման ձգտում ենք կործանել ահաբեկչական «Իսլամական պետությունը»», - ասել է նա՝ հավելելով, որ Սիրիայում խաղաղությունն անհնար է, քանի դեռ այդ երկրիը ղեկավարում է Ասադը: Բացի այդ, նրա խոսքով, ԱՄՆ-ը ձգտում է «վերացնել Իրանի ազդեցությունը»:


Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի համար նախկինի նման առաջնահերթություն է ԻՊ-ի դեմ պայքարը: Նրա խոսքով, այն բանից հետո, երբ ԻՊ-ի ներկյացրած վտանգը կնվազի, ԱՄՆ-ն ուշադրոթյունը կկենտրոնացնի Սիրիայում իրավիճակի կայունացմանը:


Միացյալ Նահանգներն ապրիլի 6-ի երեկոյան թևավոր հրթիռներով հարվածել է Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում գտնվող կառավարական ուժերի ռազմաբազային, ինչի հետեւանքով զոհվել էին նաեւ խաղաղ բնակիչներ: ԱՄՆ-ը նախագահ Դոնալդ Թրամփն այս գործողությունն անվանել էր «վրեժխնդրության ակտ» ի պատասխան օրեր առաջ Իդլիբում իբր թե սիրիացի զինվորականների կողմից քիմիական զենքի կիրառման: Նա նաեւ նշել էր, որ «դա բխում էր ԱՄՆ ազգային անվտանգության կենսական շահերից»:


ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինն ԱՄՆ-ի հիթիռակոծումն անվանել էր «ինքնիշխան պետության դեմ ագրեսիա»: Մոսկվան արդեն իսկ ձեռնարկել է որոշակի պատասխան քայլեր: Ռուսաստանը դադարեցրել է Վաշինգտոնի հետ կնքած Սիրիայում իրականացվող գործողությունների շրջանակում ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման ու միջադեպերի կանխման վերաբերյալ հուշագրի գործողությունը: