20.04.2025
Անընդհատ կրկնելը, թե Ասադը պետք է հեռանա, չի մոտեցնում խնդրի կարգավորումը. Պեսկով
prev Նախորդ նորություն

Ֆրանսիայի նախագահի թեկնածուն գլխավոր խնդիրն է համարում ԱՄՆ և ՌԴ բախումը կանխելը

Ֆրանսիայի նախագահության թեկնածու, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը հայտարարել է, որ Փարիզը բոլոր ջանքերը կգործադրի բախում թույլ չտալու համար ԱՄՆ և Ռուսաստանի միջև: Այդ մասին նա ասել է France 2 հեռուստաալիքի եթերում:

Հեռուստահաղորդավարի այն հարցին, թե ինչ կասեր Ֆիյոնն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու դեպքում, վերջինս պատասխանել է.

«Առաջին հերթին կասեի, որ Ֆրանսիան անկախ արտաքին քաղաքականություն է վարելու միակ մտահոգությամբ՝ խուսափել պատերազմից և բոլոր ջանքերն ուղղել թույլ չտալու ռազմական դիմակայություն ՌԴ և ԱՄՆ միջև»:

Ֆիյոնը նշել է նաև, որ «ընդհանուր թշնամին իսլամական բռնապետությունն է, որը տարածվել է ԱՄՆ սխալների ու, հատկապես, Իրաքում պատերազմի պատճառով:

Փորձագետ. Այսօր Սիրիայում Բաշար Ասադին այլընտրանք չկա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար