Անընդհատ կրկնելը, թե Ասադը պետք է հեռանա, չի մոտեցնում խնդրի կարգավորումը. Պեսկով
Սիրիայում հակամարտության կարգավորմանը կօգնի միայն Ժնեւում ու Աստանայում բանակցային գործընթացը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է Lenta-ն։
«Անընդհատ կրկնելով, թե Ասադը պետք է հեռանա, ոչ մի կերպ հնարավոր չի լինի մոտեցնել խնդրի կարգավորումը: Միակ հնարավոր տարբերակը նույն քրտնաջան աշխատանքը շարունակելն է՝ ժնեւյան գործընթացը, Աստանայի գործընթացի շրջանակներում ջանքերը, որոնք տարվում են», - ասել է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ բանակցային գործընթացը «շատ բարդ է, այն, դժբախտաբար, ավելի շատ է ձգձգվում, քան բոլորը կցանկանային»։ Սակայն նրան խոսքով՝ այլընտրանք չկա։
Նման կերպ Պեսկովը մեկնաբանել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Մարկ Էյրոյի հայտարարությունը, որ Մոսկվայի հետ համատեղ անհրաժեշտ է Ասադի քաղաքական այլընտրանքը փնտրել։