Այսօր Սիրիայում Բաշար Ասադին այլընտրանք չկա։ Այդ մասին НСН–ի փոխանցմամբ հայտարարել է սիրիացի քաղաքագետ Նիզար Բուշը։«Եթե մենք հեռացնենք Ասադին, ապա մենք կտեսնենք էլ ավելի արյունալի պատերազմ, քան այժմ։ Սիրիացի ժողովրդի ցեղասպանություն տեղի կունենա` բոլորը կսկսեն բոլորին ոչնչացնել։ ԻՊ–ի և Ջաբհատ ան–Նուսրայի սև դրոշները կհայտնվեն Դամասկոսում, Հալեպում և Սիրիայի այլ քաղաքներում։ Այլընտրանք Ասադին դեռևս չկա»,–նշել է նա։Նրա խոսքով, Մոսկվան պետք է պայմանավորվի Վաշինգտոն հետ, սիրիացի ժողովուրդը հոգնել է պատերազմից։ Քաղաքագետը հավելել է, որ ԱՄՆ–ի գործողությունները խոսում են այն մասին, որ նրանք չեն ցանկանում, որպեսզի պատերազմը դադարի։