24.11.2024
ԻՊ-ը իր վրա է վերցրել Փարիզում հրաձգության պատասխանատվությունը
prev Նախորդ նորություն

Ասադ․ ԱՄՆ-ն ու Արևմուտքը արգելափակում են Խան Շեյխունում քիմհարձակման հետաքննության փորձերը

ԱՄՆ-ն ու արեւմտյան մյուս երկրները արգելափակում են Խան Շեյխունում քիմհարձակման հետաքննության փորձերը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։

«Մենք պաշտոնական նամակ ենք ուղարկել ՄԱԿ, որում խնդրել են փորձագիտական պատվիրակություն ուղարկել Խան Շեյխունում տեղի ունեցածը հետաքննելու համար։ Իհարկե, առայսօր ոչ մեկին չեն ուղարկել, քանի որ արեւմտյան երկրներն ու ԱՄՆ-ն խոչընդոտում են ցանկացած պատվիրակությունների ժամանմանը»,- ասել է Ասադը։

Նա հիշեցրել է, որ Հալեպում մի քանի տարի առաջ ահաբեկիչների իրականացրած հարձակումից հետո Սիրիան դարձյալ դիմել էր ՄԱԿ-ին փորձագետներ ուղարկելու խնդրանքով, որպեսզի «ապացուցի, որ ահաբեկիչները գազ են օգտագործել մեր բանակի դեմ»։ Հետո եւս մի քանի նման դեպք է եղել, բայց ՄԱԿ-ը այդպես էլ պատվիրակություն չի ուղարկել Սիրիա։

«Չէ որ եթե փորձագետները գան, ապա կհայտնաբերեն, որ Խան Շեյխունում կատարվածի մասին իրենց բոլոր պատմածները ու Շայրաթ ավիաբազայի վրա նրանց հարձակումը ստի վրա են հիմնված։ Հենց դրա համար էլ չեն ուղարկում ոչ մեկին»,- վստահ է Ասադը։

Նա նշել է, որ միակ շփումները, որոնք հիմա շարունակվում են, Ռուսաստանի ու եւս մի քանի երկրների միջեւ շփումներն են՝ փորձագետների պատվիրակության ժամանումը կազմակերպելու համար։ «Առայսօր չկան որեւէ դրական նորություններ այն մասին՝ կգան նրանք , թե ոչ»,- ասել է Ասադը։