24.11.2024
Անկարան խոչընդոտում է թուրքական բանտերում խոշտանգումների զեկույցի հրապարակմանը. ԵԽ
prev Նախորդ նորություն

ԻՊ-ը իր վրա է վերցրել Փարիզում հրաձգության պատասխանատվությունը

Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումը իր վրա է վերցրել պատասխանատվությունը նախօրեին երեկոյան Փարիզի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության համար, որի արդյունքում մեկ ոստիկան է զոհվել: Այս մասին հայտնում է Associated Press-ը:


Հարձակումից հետո ԻՊ-ը իր քարոզչական ալիքներով տեղեկություն է տարածել, որ հարձակումը իրականացրած ահաբեկիչը Բելգիայից է:


Տղամարդը, որ հարձակվել էր Փարիզի կենտրոնում ոստիկանների վրա, սպանվել է: Կան որոշ տեղեկություններ, որ նա միայնակ չի գործել և երկրորդ հանցագործը փախուստի է դիմել: Ոստիկաններից մեկը զոհվել է, մյուսը վիրավորվել: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կատարվածը ահաբեկչություն է անվանել, առավոտյան 8-ին հրավիրվել է պաշտպանության Խորհրդի և ազգային անվտանգության նիստ: