Անկարան խոչընդոտում է թուրքական բանտերում խոշտանգումների զեկույցի հրապարակմանը. ԵԽ
Եվրոպայի խորհրդի խոշտանգումների դեմ կոմիտեն չի կարողանում հրապարակել թուրքական բանտերում իրադրության վերաբերյալ հաշվետվությունը, քանի որ Անկարան թույլ չի տաիս դա անել։ Այս մասին հայտարարել է կոմիտեի ղեկավար Նիկոլայ Գնատովսկին՝ ամենամյա հաշվետվության հրապարակումից առաջ, հաղորդում է «Գերմանական ալիք»-ը։
«Իհարկե, մենք շատ կցանկանայինք քննարկել մեզ մոտ առկա տեղեկությունները։ Բայց առանց թույլտվության ես չեմ կարող մեկ բառ անգամ ասել», - հայտարարել է Գնատովսկին։
Համաձայն Թուրքիայի ներքին գործերի նախարարության տեղեկության՝ 2017-ի ապրիլի սկզբին նախնական կալանքի բանտախցերում մոտ 47 հազար մարդ է եղել, որոնք մեղադրվում են քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի գլխավորած իսլամական շարժմանը հարելու մեջ։
Կտտանքների դեմ միջազգային կոնվենցիան, որին 1989 թվականին միացել է Թուրքիան, իրավապաշտպաններին թույլ է տալիս տեսակցել ձերբակալվածների հետ եւ հասանելիություն տալիս նրանց մասին փաստաթղթերին։ «Մենք խոսել ենք հարյուրավոր մարդկանց հետ՝ առանձին ու առանց վկաների։ Արդյունքում մեզ մոտ բավականին նյութ է կուտակվել, որոնց հիման վրա որոշ եզրակացությունների կարելի է հանգել», - հայտնել է Դմիտրի Գնատովսկին։