24.11.2024
Էրդողանը Օբամային խաբեբա է հանել, Թրամփին՝ սիրաշահել
prev Նախորդ նորություն

Մոգերինի. Մեծ Բրիտանիան ավելի շատ կկորցնի Brexit-ից, քան ԵՄ-ն

Մեծ Բրիտանիան ավելի շատ կկորցնի Brexit-ից քա՛ն ԵՄ-ն, քա՛ն միության մյուս անդամները: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության գծով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Պեկինում:

«Ինձ համար ԵՄ անդամ բոլոր պետությունները հավասարապես կարևոր են, քանի որ կարող են ավելի մեծ ավանդ ունենալ որոշ ոլորտներում, քան մյուսները: Սակայն, կարծում եմ, որ մեր բրիտանացի բարեկամներն ավելի շատ կկորցնեն, քան մենք»,-ասել է Մոգերինին:

Նա հավելել է նաև, որ նույնիսկ ԵՄ-ից դուրս գալուց հետո Մեծ Բրիտանինան կշարունակի մնալ «աշխարհի առաջին շուկան և մեծությամբ երկրորդ համաշխարհային տնտեսությունը», հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բրյուսելը ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ավելի մեղմ տարբերակն է դիտարկում, ըստ որի որպես հիմք են ընդունվում Նորվեգիայի հարաբերությունները ԵՄ մի շարք երկրների հետ: Ծրագրով նախատեսվում է, որ Բրիտանիան կանդամակցի Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիային (EFTA), որի անդամներն են Նորվեգիան, Իսլանդիան, Շվեյցարիան և Լիխտենշտեյնը, որոնք ազատ առևտուր են անում իրար հետ: Դրանից հետո Բրիտանիան կարող է Եվրոպական տնտեսական գոտուն անդամակցելու հայտ ներկայացնել, ինչը հետագայում թույլ կտա երկրին ազատ մուտք ունենալ եվրոպական շուկա: