Էրդողան. Մոսկվան չպետք է աջակցի Ասադին
Ռուսաստանը պետք է դադարեցնի Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցությունը եւ արաբական այս երկրում գործի ԱՄՆ-ի հետ համատեղ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Anadolu-ն:Էրդողանը դրական է գնահատել Հոմսում սիրիական ավիաբազայի վրա ամերիկյան հրթիռային հարձակումը, որը Իդլիբում քիմիական հարձակման պատասխանն էր: Մենք հույս ունենք, որ այս ամենը չի հանգի միայն ԱՄՆ-ի գործողություններին: Մենք հույս ունենք, որ Ռուսաստանն էլ դրան կմասնակցի, համենայնդեպս կդադարեցնի Ասադին աջակցել»,- ասել է նա:Թուրքիայի նախագահը ողջունել է ռուսական կողմի հայտարարությունը, որ Մոսկվայի կողմից Սիրիայի նախագահին աջակցությունը «պարտադիր չէ»:
«Բայց եկեք արագ գործենք: Եկեք ազատվենք այս չարիքից»,- հավելել է նա:Էրդողանը չի կասկածում Դամասկոսի մոտ քիմիական զենքի առկայությանը, քանի որ Անկարան, նրա խոսքով, իր տրամադրության տակ տվյալներ ունի, որոնք հաստատում են դա: Անդրադառնալով Աստանայի եւ Ժնեւի քաղաքական գործընթացին, Էրդողանը նշել է առաջընթացի մասին, որը ձեռք է բերվել բանակցություններում, բայց ափսոսանք է հայտնել, որ «դրանք այն զարգացումը չեն ստացել, որը ցանկանում էինք»:Ավելի վաղ AP-ի հետ հարցազրույցում ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվայի կողմից Դամասկոսին աջակցությունն անվերապահ չէ: Նա նշել է, որ ժամանակակից աշխարհում պարտադիր աջակցությունն անհնար է, եւ ընդգծել է այն պնդումների ոչ կոռեկտ լինելը, որոնց համաձայն՝ Մոսկվան իբր կարող է Ասադին համոզել անել այն, ինչ ցանկանում է Ռուսաստանը: