17.08.2025
Օլանդը շնորհավորեց, Լե Պենն ընդունեց պարտությունը. Մաքրոնը դարձավ Ֆրանսիայի նախագահ
07.05.2017
Օլանդը շնորհավորեց, Լե Պենն ընդունեց պարտությունը. Մաքրոնը դարձավ Ֆրանսիայի նախագահ

Նախագահի թեկնածու, «Առաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մաքրոնը Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում առաջ է անցել իր գլխավոր մրցակից «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենից: Այս մասին վկայում են ՆԳ նախարարության տվյալները, որը պատասխանատու է քվեարկության կազմակերպման եւ արդյունքների ամփոփման համար: Ինչպես հայտնում եմ միջազգային լրատվամիջոցները, ըստ 4,1 մլն ձայների հաշվարկի արդյունքների՝ Մաքրոնը ստացել է 60,19 տոկոս, Լե Պենը՝ 39,81 տոկոս: Միեւնույն ժամանակ հայտնի են արդեն նաեւ Ֆրանսիայում անցկացված exit-poll-երի արդյունքները, որոնք եւս հաստատում են քվեաթերթիկների հաշվարկի նախնական պատկերը: Ըստ այդ exit-poll-ի արդյունքների, «Առաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մաքրոնը ստանում է քվեների շուրջ 66 տոկոսը եւ ընտրվում Ֆրանսիայի նախագահի պաշտոնում: Այս մասին հայտնում է BFMTV-ը: Նրա գլխավոր մրցակից «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենն արդեն ընդունել է իր պարտությունը եւ հայտարարել է խորհրդարանական ընտրությունների ընտրարշավի սկզբի մասին: Մաքրոնին շնորահավորել է նաեւ Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը: Նրա խոսքով, ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ ֆրանսիացիների մեծ մասը ցանկացավ միավորվել «հանրապետության արժեքների» շուրջ: Մարին Լե Պենն իր հայտարարության մեջ նշել է, որ ֆրանսիացիները ընտրել են նոր նախագահ եւ նախապատվություն տվել մշտականությանը: «Ես նրան հաջողություն եմ մաղթում մեծ փորձությունների ճանապարհին», - ասել է նա՝ հավելելով, որ իր ղեկավարած կուսակցությունը պետք է իրականացնի «խորքային փոփոխություններ ֆրանսիացիների սպասելիքներին համապատասխանելու համար»: Նա նշել է, որ իր շարժման փոխակերպումը կհանգեցնի նոր քաղաքական ուժի ձեւավորմանը, հայտնում է Reuters-ը: Հիշեցնենք, որ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մաքրոնին նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: