Աշխարհաքաղաքական դիրքի շնորհիվ Թուրքիան ապագայում դառնալու է գլոբալ քաղաքականության առաջատար խաղացողներից մեկը։ Այդ մասին Անադոլու–ի հետ զրույցում հայտարարել է ՆԱՏՕ–ի ուժերի նախկին հրամանատար, ԱՄՆ–ի բանակի պահեստազորի գեներալ Ուեսլքի Քլարքը։Նրա խոսքով, այսօրվա Թուրքիան ծանր ժամանակահատված է վերապրում։ Մերձավոր Արևելքում կարող են առաջանալ լարվածության նոր օջախներ։«Իրանը ցանկանալու է պահպանել իր ազդեցությունն Իրաքում, Սիրիայում ու Լիբանանում։ Ինչքան մեծ լինի Թեհրանի քաղաքականությանը հակազդեցությունը, այնքան մեծ կլինի տարածաշրջանում լարվածությունը»,–հավելել է նա։