ԱՄՆ-ն խոստացել է աջակցել Թուրքիային ՔԱԿ դեմ պայքարում
ԱՄՆ ՊՆ ղեկավար Ջեյմս Մեթիսը և Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը մայիսի 16-ին Վաշինգտոնում քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր:
Նախարարները միակարծիք էին Քրդսատանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) վերաբերյալ իրենց մտահոգություններում: ԱՄՆ-ն այդ կազմակերպություևը համարում է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն, որը կազմակերպում է Թուրքիայի խաղաղ բնակիչների և թուրք զինվորների սպանություններ: Մեթիսը ևս մեկ անգամ աջակցություն է հայտնել Թուրքիային ՔԱԿ դեմ պայքարում և հաստատել է, որ ՔԱԿ դեմ պայքարում համագործակցությունը Թուրքիայի հետ կընդլայնվի:
Մինչդեռ ԱՄՆ-ն ռազմական աջակցություն է ցուցաբերում սիրիացի քրդերին ԻՊ դեմ պայքարում, թեև ըստ Թուրքիայի սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատները (YPG) և Սիրիայի Ժողովրդավարական միության (PYD) մարտիկները, որի կորիզը ևս քրդական ջոկատներն են կազմում, կապված են ՔԱԿ հետ:
Կողմերը քննարկել են նաև սիրիական ճգնաժամը և կողմ արտահայտվել խաղաղությանն ու կայունությանը Սիրիայում և Իրաքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: