24.11.2024
Քլինթոնը հայտարարել է նոր քաղաքական կազմակերպություն ստեղծելու մասին
prev Նախորդ նորություն

Մոսկվայի արձագանքը Կիևի նոր պատժամիջոցներին

Մոսկվան չի մոռանում փոխադարձության սկզբունքի մասին՝ կապված ռուսական լրատվամիջոցների դեմ Կիեւի պատժամիջոցների հետ: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ առայժմ ոչինչ չի կարող ասել Ռուսաստանի հնարավոր պատասխան միջոցառումների մասին:

«Առայժմ չեմ կարող ասել ձեզ: Ուկրաինայում այնքան էլ շատ չեն հզոր տեղեկատվական ռեսուրսները եւ ռուսալեզու տարածքում ճանաչում վայելով մեդիառեսուրսները»,- ասել է Պեսկովը: Մոսկվայում ռուս ֆիզիկական ու իրավական անձանց նկատմամբ Կիեւի նոր պատժամիջոցները քաղաքական դրդապատճառներով գրքաննություն են համարում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «Կոմերսանտ»-ը։

«Կիեւի ռեժիմն գտագործում է իր քաղաքացիների վրա ազդելու բոլոր հնարավոր ուժային մեթոդները՝ երաժշտությունից ու գրականությունից սկսած, իր ժողովրդի դեմ ռազմական ագրեսիայով վերջացրած», - ասել է Զախարովան։

Մայիսի 16-ին հրապարակվել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանը՝ ռուսների եւ ռուսական ընկերությունների դեմ։ Թարմացված ցուցակում 1228 մարդ եւ 468 իրավական անձինք են ընդգրկվել։

Պատժամիջոցները սահմանվել են երեք տարով։ Դրանք հիմանականում վերաբերում են ռուսական համացանցային ընկերություններին։ Արգելվել են «Յանդեքս»-ը, «Վկոնտակտե»-ն եւ «Օդնոկլասնիկի»-ն։ Պատժամիջոցներ են սահմանվել նաեւ РБК, «ТВ Центр», ВГТРК, «НТВ Плюс» եւ «Զվեզդա» հեռուստաալիքների դեմ։