24.11.2024
Ադրբեջանական լոբբին գրոհել է ԱՄՆ մամուլը. ռուսական զենքով ՀՀ-ն սպառնալիք է ներկայացվում
prev Նախորդ նորություն

Հայազգի Աստրիդ Փանոսյանը Ֆրանսիայի աշխատանքի նախարարի ամենահավանական թեկնածուն է

Ֆրանսիայի աշխատանքի նախարարի ամենահավանական թեկնածուն հայազգի Աստրիդ Փանոսյանն է: Նա ապահովագրական մեծ ձեռնարկության գլխավոր տնօրենն է; Այս մասին Facebook-ի իր էջում գրառել է փարիզաբնակ ֆրանսահայ հասարակական գործիչ Արման Ավակյանը՝ անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարչակազմի ձեւավորման գործընթացին: 


Համաձայն աղբյուրի, «տիկին Փանոսյանը նորընտիր նախագահի հավատարիմ և շատ բանիմաց խորհրդականներից մեկն է եղել՝ վերջինիս էկոնոմիկայի նախարար եղած ժամանակ»։ 


«Հաշվի առնելով, որ գործազրկությունը համար առաջին խնդիրն է Մակրոնի համար, նա որպես աշխատանքի նախարար պետք է ընտրեր կոմպետենտ և վստահելի մարդու՝ իրեն մոտ կանգնած շրջանակից։ Պատասխանը՝ այսօր երեկոյան, երբ Ելիսեյան պալատը կհայտարարի նորանշանակ վարչապետ Էդուարդ Ֆիլիպի նախարարական ողջ կազմը։», - մասնավորապես գրել է նա։