ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ ապրիլի 11-12-ին Մոսկվա այցի ընթացքում, որտեղ նա հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, կողմերին չի հաջողվել ինչ-որ բան լուծել: Այդ մասին նա պատմել է NPR ռադիոկայանին:Նրա խոսքով, այդ պահին ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերություններն ավելի վատն էին, քան «սառը պատերազմի» ժամանակներում, և Մոսկվան ասվածի հետ համաձայնել է:«Մենք ոչ մի հարց չլուծեցինք այդ հանդիպմանը»,- ասել է պետքարտուղարը:Ապրիլի 13-ին ԱՄՆ վարչակազմում Մոսկվա Թիլերսոնի այցը «դրական քայլ» են անվանել, իսկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Թիլերսոնի հետ Վլադիմիր Պուտինի հանդիպումը կառուցողական է որակել: