24.11.2024
Փորձագետ. Լավրովի այցն ԱՄՆ–ը`փոքր քայլ առաջ էր
prev Նախորդ նորություն

Կապել Եվրոպան և Ասիան. Պուտինը խոսել է եվրասիական մեծ գործընկերություն ստեղծելու մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկինում ելույթ ունեցել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային ֆորումի բացման ժամանակ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկինում ելույթ ունեցել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային ֆորումի բացման ժամանակ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Պեկինում ելույթ ունենալով «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային ֆորումի բացման ժամանակ, հայտարարել է եվրասիական մեծ գործընկերություն ստեղծելու անհրաժեշտության մասին, որը կկապի նաեւ Ասիան ու Եվրոպան: Այս մասին նա հատնում է ՏԱՍՍ գործակալությունը:


Նրա խոսքով, ԵԱՏՄ-ի, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության եւ Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցացիայի ինտեգրացիոն ձեւաչափերի համադրումը մեկ պոտենցիալում, կարող է եվրասիական մեծ գործընկերության հիմք դառնալ:


Ընդհանուր եվրասիական համագործակցության համատեքստում նա առաջարկել է նաեւ ստեղծել համատեղ օգտագործման միջազգային հետազոտական սարքավորումներ եւ լաբորատորիաներ: «Ինտեգրացիան ավելի արդյունապետ կդառնա միայն որակավորված կադրերով տեխնոլոգիական ու գիտական ոլորտների զարգացման շնորհիվ», - ասել է ՌԴ նախագահը՝ հավելելով, որ եվրասիական նման գործընկերությունը կկարողանա փոխել մայրցամաքի քաղաքական ու տնտեսական պատկերը:


«Համատեղ ջանքերով անհրաժեշտ է ապահովել տարածաշրջանի քաղաքացիների անվտանգությունն ու վստահությունը` ապագայի նկատմամբ», - ասել է Վլադիմիր Պուտինը՝ բացելով որոշ փակագրեծ հավելել. «Ռուսաստանը դիրակում է եվրասիական գործընկերությունը ոչ թե որպես պետությունների եւ տնտեսությունների միջեւ հասարակ կապերի հաստատում, այլ այն պետք է փոխի տնտեսական ու քաղաքական լանդշաֆտ, Եվրասիային բերի խաղաղություն, կայություն եւ բարգավաճում: Այն է՝ կայնքի սկզբունքորեն նոր որակ»:


Չինաստանի մայրաքաղաք Պեկինում մայիսի 14-ին եւ 15-ին բարձր մակարդակով միջազգային ֆորում է տեղի ունենում` «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ռազմավարության համագործակցության շրջանակում: