24.11.2024
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկինում ելույթ ունեցել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային ֆորումի բացման ժամանակ
prev Նախորդ նորություն

Փարիզում տեղի է ունեցել Մակրոնի երդմնակալության արարողությունը

Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի նախագահ Լորան Ֆաբիուսը հռչակել է Էմանուել Մակրոնին երկրի նախագահ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հիշեցնելով, որ նոր նախագահի համար իրենց ձայնը տվել են ավելի քան 20 մլն ֆրանսիացիներ, Ֆաբիուսը հայտարարել է, որ Մակրոնը դարձել է Ֆրանսիայի Հանրապետության 8-րդ նախագահը:


Ֆաբիուսը նոր նախագահին հորդորել է նպաստել կայունությանը և հանդարտեցնել կրքերը՝ նկատի ունենալով այդ թվում նաև Ֆրանսիայի մուսուլմանների մի հատվածի ռադիկալիզաացիան:


Ավելի վաղ Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Ֆրանսուա Օլանդի և Էմանուել Մակրոնի հրաժեշտի արարողությունը: Թեև երկու գործիչների առանձնազրույցի համար նախատեսված էր 25 րոպե, սակայն Օլանդի ու Մակրոնի հանդիպումը տևեց ավելի քան մեկ ժամ: Այնուհետ նախագահները միմյանց հրաժեշտ տվեցին՝ ջերմ խոսքերի ներքո: Մակրոնը ճանապարհել է Օլանդին մինչև մեքենա, իջնելով աստիճաններով, ինչը, ըստ արարողակարգի, հեռացող քաղաքական գործչի նկատմամբ հարգանքի նշան է:


Աղբյուրը հիշեցնում է, որ երբ 2012 թվականին Օլանդը ստանձնեց երկրի ղեկավարի պաշտոնը, նա չճանապարհեց Նիկոլյա Սարկոզիին մինչ ավտոմեքենա, ավելին՝ դռան մոտից նա շտապ շրջվել ու հեռացել էր, ինչը քաղաքական աշխարհը ընկալեց իբրև բացահայտ անարգանք հեռացող նախագահի հասցեին: Ավելի ուշ Օլանդը հրապարակավ ներողություն խնդրեց այդ դրվագի համար: