22.04.2025
Պուտին. ԵԱՏՄ-ի հետ համագործակցելու հետաքրքրություն ունի շուրջ 50 երկիր
prev Նախորդ նորություն

Թուրքիան գերմանացի պատգամավորներին արգելել է այցելել «Ինջիրլիք»

Թուրքիան գերմանացի պատգամավորների «Ինջիրլիք» ռազմաբազա նախատեսված այցից մեկ օր առաջ Գերմանիայի ԱԳՆ-ին տեղեկացրել է, որ հնարավոր չէ այցելել ռազմաբազա: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը:

«Թուրքական կողմը մեզ տեղեկացրել է այն մասին, որ բունդեսթագի պաշտպանության կոմիտեի գերմանացի պատգամավորների այցը, որը պետք է կայանար մայիսի 16-ին, համաձայնեցված չէ»,-ասել է Շեֆերը:

Նրա խոսքով՝ Թուրքիայում տեղակայված «Ինջիրլիք» ռազմաբազա այցի շուրջ բանակցություններ տարվում էին ապրիլի կեսերից, սակայն մինչև հիմա թուրքական կողմից Գերմանիան «հակասական ազդանշաններ է ստացել»:

Ռուսների 49 %-ն անհրաժեշտ է համարում զարգացնել Թուրքիայի հետ հարաբերությունները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան