Ռուսների 49 %-ն անհրաժեշտ է համարում զարգացնել Թուրքիայի հետ հարաբերությունները
Ռուսների 49 տոկոսը հայտարարել է Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացման անհրաժեշտության մասին՝ չնայած գոյություն ունեցող տարաձայնություններին։ Հստակեցվում է, որ 2016 թվականին նման կարծիք ուներ հարցվածների 19 տոկոսոը։ Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով հետազոտության արդյունքներին։
Բացի այդ, 12-ից 35 տոկոսի է հասել ՌԴ այն քաղաքացիների թիվը, ովքեր կարծում են, որ Թուրքիային անհրաժեշտ է մեկուսացնել քաղաքական տեսանկյունից եւ սահմանափակել նրա հետ տնտեսական համագործակցությունը։ Սակայն հարցվածների 26 տոկոսն առաջարկում է հակազդել Թուրքիայի քաղաքականությանը՝ դրա հետ մեկտեղ երկու երկրների միջեւ զարգացնելով սոցիալ-տնտեսական հարաբերությունները։
Տվյալ պահին երկրների հարաբերությունները լարված են համարում հարցվածների 24 տոկոսը, իսկ թշնամական՝ 4 տոկոսը։ Հարաբերությունները բարեկամական են համարում հարցվածների 6 տոկոսը, բարիդրացիական՝ 8 տոկոս, բավականին ջերմ՝ 5 տոկոսը։
Ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորում են նկատում ՌԴ քաղաքացիների 31 տոկոսը, լարվածության ուժգնացում՝ 13 տոկոսը, իսկ 48 տոկոսի կարծիքով իրադրությունւ չի փոխվում։
Նշենք, որ ապրիլին 27-28-ին իրականացված հարցմանը 1,2 հազար մարդ է մասնակցել։