24.11.2024
ԱՄՆ սենատորներն Անկարային կոչ են անում ներողություն խնդրել դեսպանատան մոտ միջադեպի համար
prev Նախորդ նորություն

Փորձագետ. ԱՄՆ–ն ամեն ինչ կանի Նոր Մետաքսի ճանապարհի կյանքի կոչումը թույլ չտալու համար

Վաշինգտոնն ամեն ինչր կանի, որպեսզի ապակայունացնի իրավիճակը Կենտրոնական Ասիայում և թույլ չտա Նոր Մետաքսի ճանապարհի կյանքի կոչումը։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Իգոր Կորոտչենկոն, փոխանցում է «Звезда»–ն։

Նրա խոսքով, ԱՄՆ–ն հասկանում է, որ պանեվրասիական տնտեսական համակարգը Չինաստանին համաշխարհային առաջնորդ է դարձնելու և փորձում է դա թույլ չտալ`փոխելով Կենտրոնական Ասիայի երկրների ապագան հօգուտ իրեն։

«ԱՄՆ–ն շարունակում է Կենտրոնական Ասիայի ապակայունացման աշխատանքներն, այդ թվում օգտագործելով ամերիկյան դեսպանատների աշխատանքները»,–հավելել է նա։