Գնդակահարել են հրապարակում. Չինաստանը ոչնչացրել է ԱՄՆ-ի գործակալական ցանց
Ինչպես հայտնում է New York Times-ը վերջին երկու տարիներին Չինաստանում սպանվել կամ բանտարկվել են ԱՄՆ (Կենտրոնական հետախուզության վարչության) ԿՀՎ-ի 18-ից մինչեւ 20 գործակալներ եւ իրազեկիչներ (ինֆորմատորներ), որը զգալի վնաս է հասցրել այս երկրում հետախուզական գործողություններին:
Թերը նշում է, որ այս տեղեկությունները ստացել է հատուկ ծառայությունների 4 աշխատակիցներից: Թերթի լրագորղները նրանց հետ հարցազրույցներ են իրականցրել: «Սա վերջին մի քանի տասնամյակների ամենալուրջ ձախողումն է», - ասել են հատուկ ծառայությունների աշխատակիցները:
Չինաստանի կառավարության աշխատակազմից տեղեկությունների հոսքը դադարել է 2010 թվականից, նշել է են ԿՀՎ-ի աշխատակիցները: Գործակալրենրը սկսել են անհետանալ 2011 թ-ին: Նրանցից առնվազն մեկին պետական շենքի բակում գնդակահարել են իր գործընկերների ներկայությամբ:
Վարկածներից մեկի համաձայն՝ չինացիներին հաջողվել է կոտրել ԿՀՎ-ի հաղորդակցման համակարգը: Հնարավոր է նաեւ, որ ցանցը բացահայտվել է 2010 թվականին Չինաստանի հակահետախուզության ներդրած «խլուրդի» օգնությամբ:
Այս պատմության հետաքննությամբ զբաղվել է ՀԴԲ-ի եւ ԿՀՎ-ի աշխատակիցներից կազմված խումբը: Գործողությունը կոչվել է «Մեղրակեր» (Honey Badger): Արդյունքում քննության թելերից մեկը հասել է ԿՀՎ-ի նախկին օպերատիվ աշխատակցին, սակայն նրա դեմ բավարար հանցանշաններ չեն հավաքվել: Հիմա նա բնակվում է ասիական երկրներից մեկում:
«Ամենավատն այն է, որ մենք մինչեւ այժմ չգիտենք, թե ինչ է այնտեղ կատարվել», - ասել է «Բի-բի-սի»-ին New York Times-ում հայտնի հրապարակման հեղինակներից մեկը՝ հավելելով, որ ԿՀՎ-ն այս լուրերը պաշտոնապես չի մեկնաբանել: