23.11.2024
«Տաշիրն» ավարտել է «Իզվեստիյա»-ի շենքի գնման գործարքը
prev Նախորդ նորություն

WSJ. ԱՄՆ-ն կարող է դադարեցնել անհատույց ռազմօգնության տրամադրումն Ուկրաինային և այլոց

ԱՄՆ-ն կարող է կրճատել կամ ամբողջությամբ դադարեցնել անհատույց ռազմական օգնության տրամադրումը մի շարք երկրների, այդ թվում Ուկրաինային: Այդ մասին ասվում է The Wall Street Journal-ի հոդվածում:

Ըստ աղբյուրների, պաշտոնական անձանց շրջանում, համապատասխան առաջարկներ կան ԱՄՆ բյուջեի նախագծում, որը հաջորդ շաբաթ ներկայացնելու է նախագահ Թրամփի վարչակազմը: Ինչպես ասվում է հոդվածում, փաստաթղթում կան դրույթներ, որոնց համաձայն բազում ռազմական առաքումների սուբսիդավորումը դադարեցվում է, դրանք փոխարինվում են վարկերով:

Պետդեպի փաստաթղթերից պարզ է դառնում, որ տվյալ ծրագրերի չեղարկումը կարող է վերաբերել Վիետնամին, Կոլումբիային, Լիբանանին, Պակիստանին, Թունիսին, Ուկրաինային և Ֆիլիպիններին: Այն երկրները, որոնց վերաբերյալ կընդունվի այդ որոշումը, այլևս անհատույց ամերիկյան ռազմական սարքավորումներ չեն ստանա, փոխարենը նրանց կտրվեն վարկեր այդ կարիքների համար, գրում է ՏԱՍՍ-ը: