Մանչեսթերի մարզադաշտում ահաբեկչության զոհ է դարձել 19 մարդ (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր արենա մարզադաշտում նախօրեին ուշ երեկոյան տեղի է ունեցել երկու պայթյուն, որի հետևանքով զոհվել է 19 մարդ, ևս 59 վիրավորվել: Պայթյունները տեղի են ունեցել ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից հետո:


21 հազար մարդ տեղավորող մարզադաշտում քաոս և խուճապ է սկսվել այն բանից հետո, երբ լսվել են պայթյունները, մարդկանց սկսել են արագ տարհանել։


Տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ, ոմանց բուժօգնությունը տրամադրվել է տեղում: Ինչպես հաղորդում է CBS-ը, ռումբը լի է եղել մեխերով: Պայթյուններից անմիջապես հետո իշխանությունները հայտարարեցին ահաբեկչության մասին, նախնական վարկածով՝ մահապարտն է գործի դրել ռումբը:


Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ևս հայտարարել է, որ իրավապահները միջադեպը որակում են սարսափելի ահաբեկչություն:


ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, ռուսական հատուկ ծառայությունները պատրաստ են ցուցաբերել ցանկացած օգնություն: Ավելի ուշ Մանչեսթերի ոստիկանությունը քաղաքում կատարվածը որպես ահաբեկչություն է որակել։


Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...